Daily Archives: April 13, 2011
07.03.09 կամ Ur en gnum ays togher@
,_ գոռաց մի թզուկ
Համլետը խմեց կենացը պահի
Իսկ վերևում հարբած
Տխրադեմ
Շեյքսպիր էին կարդում
Կեդիներով հրեշտակներ
…պոեզիայի ստրուկ, ես քեզ եմ դիմում…
Հանկարծ չխեղդվես այն նույն սին մտքից
Սա լոկ կրկնություն է նույն անիծյալ, անճաշակ ֆիլմի…
(Վերջաբանը վատ մենք ենք լրացնում)
…Ներեցեք, մոռացված գրքեր…
Ձեզ չկարդալով` մենք գիրք ենք գրում…
(Ձեզ ես կկարդամ, երբ հոգիս լուսամփոփ դառնա մութ գրադարանում)
4 գիշեր առաջ համր երազում
Մի ծառ չորացած
Երկինք էր սիրում
Երկինք էր քերձում
Տիեզերք էր կաթում ճղված դրախտից
(Հավերժություն էր կաթում ապեիրոֆոբիայով տառապողիս վրա)
Եվս մեկ ծառ իրեն էր զոհել
Հանուն Թեղուտի…
Բակում գարուն է, գարուն է բակում:
Չորացած ծառի տակ
Ոտաբոբիկ էր նա
Ով իր կոշիկներով աշխարհն էր սիրում…
Սիրել` Միայն մեկ խնդրանք դրախտի ադմինիստարցիայից:
իմեջին…իմեջին…իմեջին… երգեց Ջոնը Բիթլսյան
(ճանճերն էին հիշել Հարիսոնի դին)
Իսկ մենք այսպես էլ չտեսանք Հիսուսին…
Միայն մի խաչ կախեցինք
Գլխի ու սրտի ուղիղ մեջտեղում
Որպես լոկ նշան, որ խաչն ենք սիրում…
Ներեցեք դուք ինձ, ներին ինձ Մանուկ…
Եվ մի օր գուցե, երբ իմ դին այրեն
Իսկ փոշիս հանձնեն սրիկա քամուն
Եվ նա իմ փոշին տանի աշխարհով
(գոնե այդժամ աշխարհ կտեսնեմ)
Փոշուս մի պտղուց ընկնի հողու մեջ
Իսկ այդ հողի մեջ աճելիս լինի արյունոտ նռան ծառ
Այդ ծառից անգամ մեկ նուռ էլ քաղեն
Միգուցե այդժամ ես գինի դառնամ…
Նռան
Չոր
13,5 % ալկոհոլությամբ
Եվ հարբեցնեմ մի գիթարասեր, խենթ անծանոթի…
Կենացդ, աշխարհ (բայց ոչ մարդկություն)…
P.S. Իսկ դուք այդպես էլ ինձ չբացատրեցիք, թե ինչու են խոզերը այդքան սիրում մարգարիտ…
©Ani Bogh
01.10.2008 or “Just Another Nostalgic Moment About You”
Երևի եթե ես իմանայի, թե ով է լաց եղել պատուհանիս , ես կկարողանայի վերջացնել այս նախադասությունը…
Damita Jo-ը դադարեց երգել մթության մեջ ու ես հանկարծակի հասկացա
Որ չեմ ծերանում
Գրողը տանի…
Մի օր ես կգտնեմ քեզ ու դու այլևս ինչ չես երևա ոչ 80-ամյա դասախոսիս տեսքով, ոչ օվկիանոս հեռու լուռ երիտասարդի տեսքով, ոչ էլ անձրևաչյա պարմանի տեսքով
Սամվել Մկրտչյանը ծիծաղեց գրապահարանիցս ,
Ես երազեցի խմել աշխարհի ամենահիտ գինին,
Միայնության ծառը ճոճվեց
Yev ես հասկացա, որ դու
Գոյություն չունես…
Այո, mon amie, սիրում եմ այս միայնությունը
Լոնդոնի հին գրադարանններից մեկում նստած ինչ-որ մեկը թերթեց երկրորդ ակտի վերջին թերթը և ես նայեցի պատուհանիս
Երևի եթե ես իմանայի, թե ով է լաց եղել պատուհանիս , ես կկարողանայի վերջացնել այս նախադասությունը…
Ani Boghossian©
Մեկ թերթ ֆլեգմատիկ խենթի օրագրից
Չորս ամիս հետո կթերթեմ այս գլուխը
Կնստեմ ցամաք ամռան կտուրին
Համբույրներ հղելու մահացող աստղին,
Մեկ գավաթ գինով կենաց մաղթելու անհագ պոետին
Հիրավի ցավով…
Չորս ամիս հետո կփոխեմ օծանելիքս
Չեմ քնի հոգնած գիշերներ անթիվ
Կկախեմ պատիս անանուն կտավը
Կպարեմ բոբիկ տանգոն մենության
Միգուցե նորից տեսնեմ ես այն ամպը
Վանիլայահամ հրեշտակ վրան…
Միայնակ է նա լազուր երկնքում…
/արդյոք թվում է ինձ, թե հանգ եմ գրում?/
Կարմիր շրթներկով կհամբուրեմ այն գիրքը
Որի մեջ լալիս է գինովցած մի ծառ…
Կգրեմ նամակ այն լուռ ջազզմենին
Որի սեպտերից ազդված խելագարս
Ապտակ էր հղում աշխարհին:…
Ներիր ինձ, մանուկ
Որ քեզ չտեսա…
Ներիր, որ
Անհագ անձրևը ցուրտ փետրվարյան
Քեզ մայր չդարձավ…
Մրսում էիր և դու, և այն ճնճղուկը
Ճամփեզրի վրա… /մլավում էր լոկ նրբազգաց ջութակը տխուր, գինովցած/
Չորս ամիս հետո էլ կլինեմ ես նույնը…
Այդ են կրկնում պատերը մաշված
Ներիր ինձ, Հիսուս
Մեկ օր էլ անցավ
Իսկ ես չզգացի, թե ուր եմ գնում…
… իսկ ինչ կլինի, եթե արթնանամ
առանց կարիքի, առանց սպասումի, առանց տխրության, առանց մտքերի
ՊԱՐԶԱՊԵՍ արթնանամ…
Իսկ դա արդեն վաղը…
կրկնեց գիշերը տխուր…
Պատուհանս չեմ փակելու, քանի որ այն մոլորված ուրվականը
խոստացավ վերադառնալ
Նորից կզրուցենք տիեզերքի կոդավորված հաղորդագրությունների մասին
Իսկ հետո նա կքնի Բախի սոնետների ներքո`
մոռանալով, որ հենց քնի մեջ էլ նա մահացել է
չգիտակցված երջանիկ մահով…
Բարի գիշեր ՄՈԼՈՐակ,
Խոստանում եմ նորից փորձել համոզել մարդկությանը քեզ չվնասել…
Ախր դու գիտես մեզ…
……Իսկ դուք գիտեք ինձ?…..
Այս տարի/ այս ամիս/ այս օր/ այս ժամ
23.06.2009
© Ani Bogh


