ես միացրեցի տեսախցիկը,
բացեցի պատւհանը
պարանին իմ
կախեցի պատիս քարտեզը`
տեղ տեղ այրված
պատի ժամացույցի մեծ սլաքը
չլարած կիթառս ձեռքս չգնաց
ու փոշոտ ասեղնագործ սփռոցը
հաստափոր բառարան
փայտե մարդուկին ոտքից
անձնագրիս նկարը
իրերս պատսպարեցի երկու բարձրահարկ շենքերի արանքում
օդչց կախ ու դուրս եկա
տնից հանեցի
բայց
դեն չեմ նետել
լուռ եմ, լռակյացի մեկը
լինում եմ ու չեմ լինում
