
photo by Nishe
Ամպոտ … անամպ
Ես` գերհոգնած ու լռակյաց
Սիրտ եմ փետրում իմ անկյունում
Թաց ու սպառված` տաք բաժակով իմ ափերն եմ ջերմացնում
Ինձ չկորցրած բայց չգտած` մոլեկուլներ եմ հավաքում ..
Անգույն փոշով պատկերներ եմ ուրվագծում ..
Չեմ ընդհատում,բայց չեմ լսում..
Փակված տուփում` ազատություն եմ քանդակում..
Ձայնս կտրած` սիրո մասին եմ աղմկում
Ու ամենից շատ հակասում եմ…
Կամ էլ սպասում…
Մտքում` Մոլորակն եմ ձևափոխում ..
Բայց ամենից շատ …
Հակասում եմ…
Կամ էլ սպասում